Jump to content

Անդրես Մանուել Լոպես Օբրադոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրես Մանուել Լոպես Օբրադոր
իսպ.՝ Andrés Manuel López Obrador
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 13, 1953(1953-11-13)[1][2][3] (70 տարեկան)
ԾննդավայրTepetitán, Macuspana[4][5]
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մայրենի լեզուիսպաներեն
Կրոնքրիստոնեություն[6]
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան (1976)[7]
Գիտական աստիճանբակալավր
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և քաղաքագետ
ԱմուսինBeatriz Gutiérrez Müller?[8]
Զբաղեցրած պաշտոններHead of Mexico City government?, President of the Democratic Revolution Party?, President of National Regeneration Movement? և Մեքսիկայի նախագահ
ԿուսակցությունԱզգային վերածննդի շարժում
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAndrés Manuel López Beltrán?, Gonzalo Alfonso López Beltrán?, Jesús Ernesto López Gutiérrez? և José Ramón López Beltrán?
Կայքlopezobrador.org.mx
Ստորագրություն
Изображение автографа
 Andrés Manuel López Obrador Վիքիպահեստում

Անդրես Մանուել Լոպես Օբրադոր (իսպ.՝ Andrés Manuel López Obrador, նոյեմբերի 13, 1953(1953-11-13)[1][2][3], Tepetitán, Macuspana[4][5]), մեքսիկացի քաղաքական գործիչ։ Հաղթել է 2018 թվականի հուլիսի 1-ի Մեքսիկայի նախագահական ընտրություններում։

2006, 2012 և 2018 թվականների նախագահի ընտրությունների թեկնածու, դաշնային շրջանի նախկին ղեկավար։

2006 թվականի ընտրություններում պարտություն է կրել նվազագույն տարբերությամբ, ինչի արդյունքում նրա կողմնակիցները բողոքի զանգվածային ակցիաներ են սկսել և նրան նախագահ են հռչակել։ Դեմոկրատական հեղափոխության կուսակցության, այնուհետև՝ Ազգային վերածննդի շարժման անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանը (քաղաքագիտության և հանրային կառավարման մասնագետի դիպլոմ, իսպ.՝ Ciencias Políticas y Administración Pública)։ Քաղաքական կարիերան սկսել է Ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցությունից, որը երկար ժամանակ անփոփոխ կառավարել է Մեքսիկայում։ 1988 թվականին միացել է Դեմոկրատական հոսանք (իսպ.՝ Corriente Democrática) շարժմանը, որը ստեղծվել էր Կուատեմոկո Կարդենասի՝ ԻՀԿ ազդեցիկ անդամի և նախկին նախագահ Լասարո Կարդենասի տղայի կողմից։ 1989 թվականին Դեմոկրատական հոսանքը վերակազմավորվել է` դառնալով Դեմոկրատական հեղափոխության կուսակցություն։

1996-99 թվականներին գլխավորում էր ԴՀԿ-ն, 2000 թվականին ընտրվել է Դաշնային շրջանի կառավարության ղեկավար (իսպ.՝ Jefe de Gobierno del Distrito Federal, պաշտոնը մոտավորապես համապատասխանում է քաղաքապետի պաշտոնին՝ առանց ագլոմերացիաների)։ Այդ պաշտոնում նա մասնավորապես ուշադրություն էր դարձնում սոցիալական ծրագրերին և անշարժ գույքի հետ կապված խնդիրների լուծմանը։ Նրա նախաձեռնությամբ բացվել է էքսպրես ավտոբուսների համակարգ` Metrobús ուղեգծով։ Միևնույն ժամանակ, նրա ընդդիմախոսները քննադատում էին նրան Մեխիկոյի մետրոպոլիտենի զարգացմանը բավարար ուշադրություն չդարձնելու համար։ 2004-05 թվականներին Կոնգրեսը զրկել է նրան անձեռնմխելիությունից` դատական գործի պատճառով, ինչը երբեմն դիտվում է որպես բացառապես նրա հակառակորդների կողմից իրականացված քաղաքական ակցիա[9]։ Այնուամենայնիվ, Օբրադորը դառնում է ազգային մասշտաբով հայտնի քաղաքական գործիչ[9]։

2006 թվականին Օբրադորը մասնակցել է Մեքսիկայի նախագահական ընտրություններին` որպես ԴՀԿ-ի թեկնածու։ Ընտրություններին գործող նախագահ Վիսենտե Ֆոքսի կուսակից աջակենտրոն Ֆելիպե Կալդերոն ստացել է 35,89 % (15 000 284 ձայն), Օբրադորը՝ 35,31 % (14 756 350), ձախակողմ կուսակցության (ԻՀԿ) թեկնածու Ռոբերտո Մադրասոն ստացել է 22,26 % (9 301 441)։ Քանի որ Մեքսիկայի ընտրական օրենսդրությունը չի նախատեսում երկրորդ փուլ անցկացնելու հնարավորությունը, նոր նախագահ է դառնում Կալդերոնը։ Սակայն Օբրադորի կողմնակիցները պահանջում են ընտրությունների արդյունքներն անվավեր հայտարարել։ Նրանք մասնավորապես ընդգծում էին, որ քվեաթերթիկների 90 տոկոսը հաշվելուց հետո Օբրադորը հաղթել է Կալդերոնին ավելի քան մեկ տոկոս տարբերությամբ, և ենթադրում էին, որ մնացած 10 % քվեաթերթիկների հաշվարկումների ժամանակ օգտագործվել են Կալդերոնի հաղթանակին նպաստող անօրինական միջոցներ։ Ընտրություններից հետո սկսված բողոքները կոչվում էին «Կակտուսների հեղափոխություն»։

Մասնակցել է 2012-ի նախագահական ընտրություններին, և հավաքելով 31,6 %, գրավել է երկրորդ տեղը։

Ընտրություններից հետո դուրս է եկել ԴՀԿ-ից և սկսել է ղեկավարել Ազգային վերածննդի կուսակցությունը։

2018 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու է առաջադրվել «Միասին մենք պատմություն կստեղծենք» կոալիցիայի կողմից, որի մեջ մտնում են Ազգային վերածննդի շարժումը (MORENA), Աշխատանքի կուսակցությունը (PT) և Սոցիալական համերաշխության կուսակցությունը (PES)[10]: Նա հաղթեց ընդհանուր ընտրություններում, որոնք տեղի ունեցան 2018 թվականի հուլիսի 1-ին[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Andrés Manuel López Obrador — 1973.
  5. 5,0 5,1 5,2 LIC. ANDRÉS MANUEL LÓPEZ OBRADOR
  6. Como "cristiano en sentido amplio", se define AMLO (իսպ.)
  7. https://www.tvazteca.com/aztecanoticias/amlo-que-estudio-lopez-obrador-y-donde-acabo-la-carrera (իսպ.)
  8. https://www.animalpolitico.com/2011/11/todo-lo-que-hay-que-saber-de-la-esposa-de-amlo/
  9. 9,0 9,1 Обрадор вернулся в рабочий кабинет
  10. «Мексиканские выборы: что к чему?».
  11. На выборах президента Мексики побеждает Лопес Обрадор / vesti.ru